Բաքուն վիզա չի տվել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին![]() 17 մայիսի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հրաժարվել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին, որոնք Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից բացի ունեն նաև ՀՀ քաղաքացիություն: Լոնդոնյան ակումբի հայազգի երկրպագուները մտադիր էին ներկա գտնվել սիրած ակումբի խաղին Եվրոպայի լիգայի եզրափակչում, որն անցնելու է Բաքվի Օիմպիական ստադիոնում: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին: Ինչպես հայտնել է բրիտանական The Times-ը, ակումբը դիմել է ԱԳՆ և փորձում է պարզել՝ կա արդյոք հնարավորություն ստիպել Բաքվին բացառություն անել բրիտանահայ երկրպագուների համար: Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ որոշումը: Ակումբը նշել է, որ բազում բողոքներ է ստանում երկրպագուներից և խնդրում է ՈւԵՖԱ-ին պարզաբանել, թե ինչ սկզբունքով են ընտրվում ստադիոնները նման մեծ մրցումների անցկացման համար: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը: ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |