Սրբերի անվան փողոցների նախագիծը կքննարկվի Երևանի ավագնու նիստում![]() 16 մայիսի 2019 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու մայիսի 22-ի նիստում կքննարկվեն ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի՝ մայրաքաղաքի կենտրոնական մի շարք փողոցների անվանափոխման վերաբերյալ ներկայացրած նախագծերը: Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորիչ փողոցներին և Մաշտոցի պողոտայի անուններում ավելացնել «Սուրբ» բառը: Ավագանու ընդդիմադիր անդամը պնդում է, որ առաջարկվող այս անվանափոխությունն ունի «նաև տուրիստական լուրջ նշանակություն»։ «Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ», - ասված է նախագծի հիմնավորման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |