«Իմ քայլը» նվազագույն աշխատավարձը 10,000 դրամով բարձրացնող նախագիծ են մշակել16 մայիսի 2019 - 12:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55,000 դրամից դարձնել 65,000 դրամ: Նախագծով առաջարկվում է աշխատաժամանակի նորմալ՝ 40 ժամ շաբաթում, և կրճատ՝ 36 և 24 ժամ տևողության դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել համապատասխանաբար 390 դրամ, 435 դրամ և 650 դրամ: Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքի, օրինակ, 2019 թվականի մարտ ամսվա դրությամբ հանրապետությունում մինչև 84,416 դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ ստացող լրիվ աշխատաժամանակով աշխատակիցների թիվը 45,950 է, որից պետական ապարատում աշխատողներինը՝ 8409, ՀՈԱԿ-ներում՝ 6017: Նախագծի ընդունման արդյունքում նշված մարդկանց աշխատավարձը կբարձրանա միջինը 7800 դրամով, փոփոխություններն իրականացնելու համար պետական բյուջեից կպահանջվի տարեկան մոտ1.1 մլրդ դրամ հավելյալ ծախս, իսկ համայնքների բյուջեից 580 մլն դրամ: Ընդհանուր առմամբ աշխատավարձին հատկացվող միջոցները մասնավոր և պետական հատվածներում կկազմեն մոտ 4.86 մլրդ դրամ: Հիմնավորման մեջ նշվում է, որ նվազագույն աշխատավարձը կգերազանցի սպառողական զամբյուղի արժեքը՝ լուծելով սոցիալական կարեւորագույն խնդիր, դրա աճով կբարձրանա նաև միջին աշխատավարձը, նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն ավելի գնողունակ կդառնան, ինչը կհանգեցնի պահանջարկի աճին, որն էլ իր հերթին կբերի առաջարկի աճին, կկրճատվի աշխատավարձերի ոլորտում մասնավոր և պետական հատվածների արբերությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա |