Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարան կգան մայիսի 16-ին![]() 16 մայիսի 2019 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը մայիսի 16-ին կգան դատարան, հայտնել է «Ա1+»-ը: «Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը գալու են, օրվա երկրորդ կեսին», - ասել է Ալումյանը: Արցախի գործող և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, անձնական երաշխավորություն են տալիս Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Անձնական երաշխավորության մեջ նշվում է, որ իրենք երաշխավորում են, որ Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմնին ներկայանալուց։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |