«Օկեան Էլզի» խմբի մենակատարը կմասնակցի Ռադայի ընտրություններին![]() 16 մայիսի 2019 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Օկեան Էլզի» երաժշտական խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է «Գոլոս» կուսակցություն ստեղծելու մասին: Նրա գլխավորած կուսակցությունը կմասնակցի 2019-ի հոկտեմբերին Ուկրաինայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: «Մենք՝ «Գոլոս» կուսակցությունը, գնում ենք խորհրդարան ոչնչացնելու հին քաղաքականությունն ու ստեղծելու նորը»,-հայտարարել է Վակարչուկը՝ ելույթ ունենալով Կիևում, գրում է «Վեդոմոստին»: Ըստ Վակարչուկի, Գերագույն ռադայի պատգամավորներն ուրախ են պատասխանատու լինել երկրում կատարվող փոփոխությունների համար: Ավելի վաղ ուկրաինական «Նովոե վրեմյա» պարբերականն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Վակարչուկը ընտրական շտաբ է ստեղծել Ուկրաինայում ընտրություններին մասնակցելու համար: Ըստ պարբերականի, նախընտրական շտաբը գլխավորելու է երկրի էկոնոմիկայի նախկին փոխնախարար Յուլիա Կլիմենկոն: Ըստ պարբերականի, ընտրություններին կմասնակցի նաև Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի եղբայրը՝ Վլադիմիր Կլիչկոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |