«Արսենալ». Բազում երկրպագուներ չեն տեսնի եզրափակիչը Բաքվում անցկացնելու պատճառով![]() 16 մայիսի 2019 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը Բաքվում անցկացնելու ՈւԵՖԱ որոշումը: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին: Ակումբը նշել է, որ բազում բողոքներ է ստանում երկրպագուներից և խնդրում է ՈւԵՖԱ-ին պարզաբանել, թե ինչ սկզբունքով են ընտրվում ստադիոնները նման մեծ մրցումների անցկացման համար: Ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ տարակուսանք է հայտնվում երկրպագուներին հատկացված տոմսերի սակավության վերաբերյալ: «Մենք չափազանց հիասթափված ենք, քանի որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈւԵՖԱ-ն «Արսենալին» ընդամենը 6000 տոմս է տրամադրել ավելի քան 60 000 տեղանոց ստադիոնում: Ժամանակը ցույց կտա՝ կկարողանան արդյոք այդ 6000-ը լինել «Արսենալի» խաղին՝ հաշվի առնելով Բաքու մեկնելու հետ կապված բարդ խնդիրները»,-ասվում է հայտարարության մեջ: Ակումբի մամուլի ծառայությունը նշում է, որ ՈւԵՖԱ-ն սխալ որոշում է կայացրել, հաշվի առնելով, որ «Արսենալը» տարեկան ունի մոտ 45 000 բաժանորդ: «Բազում երկրպագուներ բաց կթողնեն խաղը նման սահմանափակ տրանսպորտային ապահովմամբ վայր ընտրելու պատճառով՝ դա ուղղակի սխալ է»,-ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը: ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: Ընթերցեք նաև.Բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Մխիթարյանի` Բաքու մեկնելու վերաբերյալ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |