Քոչարյան. $3 մլն-ի կաշառքի դրվագով մեղադրանք են առաջադրել, որ գույքս կալանքի տակ պահեն![]() 16 մայիսի 2019 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին հայտարարել է, որ $3 մլն-ի կաշառքի դրվագով իրեն մեղադրանք է առաջադրվել «իր գույքը կալանքի տակ պահելու համար»: Քոչարյանը հիշեցրել է, որ գույքը կալանքի տակ է 2018 թվականի հուլիսից, երբ իրեն միայն սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված: Նա նշել է, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը որպես լրացուցիչ սանկցիա չի նախատեսում գույքի բռնագանձում՝ ի տարբերություն կաշառքի հոդվածի: «Կալանքը հնարավորինս երկարաձգելու համար հորինեցին այս մեղադրանքը, ուրիշ բացատրություն չկա»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Նա մտահոգություն է հայտնել, որ դատավարությունը երկար է տևելու, հետևաբար այդ ընթացքում իր գույքը կմնա կալանքի տակ: Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարել է, որ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Գորիկ Հակոբյանը Մարտի 1-ին իրեն զեկուցել է, որ ցուցարարները զենք են կիրառել, նռնակներ կան: «Տեսանյութեր ցույց տվեց, որոնք այսօր չկան», - ասել է Քոչարյանը: Գործով մեղադրյալը նշել է, որ դրանք առաջին անգամ տեսել է 2008 թվականի մարտի 7-8-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |