Նոր «Բեթմենի» դերում կարող է Ռոբերտ Պատինսոնը նկարահանվել17 մայիսի 2019 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը, որը հայտնի է Էդվարդ Քալլենի դերով «Մթնշաղը» ֆիլմում, հավանաբար կկատարի Բեթմենի դերը կինոռեժիսոր Մեթ Ռիվզի նոր համանուն ֆիլմում: Ենթադրվում է, որ նկարահանումները կմեկնարկեն ամռանը, սակայն պաշտոնական ամսաթիվ դեռ որոշված չէ, գրում է Gazeta.ru-ն Variety-ի վրա հղումով: Նշվում է, որ 33-ամյա Պատինսոնը երկրորդ ամենաերիտասարդ դերասանը կդառնա, որը կկատարի այդ սուպերհերոսի դերը մեծ էկրանին Քրիստիան Բեյլից հետո, որը 31 տարեկան էր, երբ 2005-ին տեղի ունեցավ «Բեթմենի» պրեմիերան: Սակայն, ըստ Deadline-ի, Պատինսոնը միակ հնարավոր հավակնորդը չէ, դիտարկվում է նաև Նիկոլաս Հոլթի թեկնածությունը: «Բեթմենի» մասին ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2021-ի հունիսի 25-ին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |