Մյասնիկյան պողոտայում հետիոտնային անցում է կառուցվում. Երթևեկությունը կփոխվի![]() 17 մայիսի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևանի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքներ են ընթանում: Շինաշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 18-ին ժամը 04:00-ից մինչև 07:00-ն կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ Ժամը 07:00-ից մինչև 10:00-ն՝ Հերացու փողոցից դեպի Նոր Նորք ուղղության երթևեկելի մասում: Այդ մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը: Վերոնշյալ արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցումը կգործի մայիսի 18-ից: Միաժամանակ՝ Մյասնիկյան պողոտայի նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը երկու ուղղություններով կսահմանվի 40կմ/ժ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |