Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյանը հայկական անձնագիր է ստացել![]() 17 մայիսի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը ՀՀ անձնագիր է ստացել, այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: Նիշանյանին Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել Աթենքում ՀՀ դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ՝ Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի կողմից: «Եվս մեկ անգամ հպարտություն զգացի՝ մաս կազմելով աշխատասեր ու խաղաղասեր ազգի, որը պատմության ընթացքում կանգուն է մնացել միայն իր աշխատանքի շնորհիվ: Շնորհակալություն եմ հայտնում նախ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր օգնեցին ինձ արժանանալու այս պատվին»,- նշել է Նիշանյանը: Նիշանյանը 2014 թվականից Թուրքիայի բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, 2017 թվականի հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |