Մայիսի 17-ին Երևանում ամսվա համար ռեկորդային ջերմություն կլինի![]() 17 մայիսի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին Երևանում մայիսի համար ռեկորդային ջերմություն կգրանցվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Այսօր Երևանում օդի ջերմաստիճանը կմոտենա մայիս ամսվա համար պատմական ռեկորդային ցուցանիշին, որը դիտվել է 1962 թվականին, կազմելով +34,1 աստիճան»,-ասվում է գրառման մեջ: Երևանում՝ մայիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը, 22-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-21-ը սպասվում է անձրև և ամպրոպ: Հանրապետության տարածքում`մայիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: ՛ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-ի ցերեկը կբարձրանա 1-2, 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |