2009թ.-ից սկսած Հայաստանը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային10 սեպտեմբերի 2008 - 16:49 AMT PanARMENIAN.Net - 2009թ.-ից սկսած Հայաստանը կսկսի անմիջականորեն էլեկտրաէներգիա մատակարարել Թուրքիային: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, սկզբնական փուլում Հայաստանը Թուրքիային տարեկան 1,5 միլիարդ կՎտ/ժամ կմատակարարի, ավելի ուշ մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կաճի մինչեւ տարեկան 3,5 միլիարդ կՎտ/ժամ:Ինչպես նշել է Արմեն Մովսիսյանը, Հայաստանից Թուրքիա Կարսի ճանապարհով էլեկտրաէներգիա արտահանելու մասին պայմանագիրը ստորագրվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի գլխավորած պատվիրակության` Երեւան կատարած այցի ժամանակ: Պատվիրակության մեջ մտնում էին նաեւ ՅՈՒՆԻՏ էներգետիկ ընկերության ներկայացուցիչները. ընկերությունը զբաղվում է Թուրքիա բարձր լարվածության էլեկտրաէներգիայի ներկրմամբ եւ տարածմամբ: Էլեկտրաէներգիայի գների մասին խոսելիս էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարը հայտնել է, որ մեկ կիլովատտի գինը կախված է ջերմային էներգիայի արժեքի աճից եւ գազի գնից: Ներկա հաշվարկներով, գինը մեկ կիլովատտի համար կկազմի 5,7 ցենտ: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |