Փաշինյանը հուսով է՝ մինչև 2019-ի ավարտը ռուսական գազի գինը հնարավոր կլինի նվազեցնել![]() 18 մայիսի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ մինչև 2019-ի ավարտը հնարավոր կլինի հասնել ռուսական գազի գնի նվազեցմանը: Այդ մասին նա հայտնել է ռոսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Փաշինյանը վստահություն է հայտնել, որ գազի սակագնի հարցի լուծումն այդ սեղմ ժամկետում իրատեսական է: Նա ընդգծել է, որ հարցն առնչվում է ոչ այնքան էներգակրի գնին, որքան ԵՏՄ արդյունավետությանը: Նա հիշեցրել է, որ գոյություն ունի պայմանավորվածություն միասնական էներգետիկ շուկայի մասին՝ հավելելով, որ Երևանի առաջարկը չի հակասում միջպետական միավորման զարգացման տրամաբանությանը, գրում է Lenta.ru-ն: «Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները կարևոր են ԵՏՄ արդյունավետության համար»,-ասել է Փաշինյանը՝ նշելով, որ ռուսական կողմը չի հերքում գազի սակագնի նվազման հնարավորությունը: 2018-ի դեկտեմբերին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի ժամանակ կողմերին չի հաջողվել փոխզիջման գալ գազի հարցում: Փաշինյանն ասել է, որ գազի սակագնի հարցը զգայուն է հայ-ռուսական հարաբերությունների համար և դրա քննարկումը կշարունակվի: Մոսկվան այն ժամանակ հայտարարեց, որ բանակցային գործընթացում տեղաշարժ կա: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |