TV5-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել (վիդեո)

TV5-ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - TV5-ի հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել քաղաքական ակտիվիստ Վարդգես Գասպարիի հանդեպ բռնություն գործադրելու դեպքով, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

Կոմիտեն պարզել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում տեղի ունեցած միջադեպի մի շարք հանգամանքներ:

Մայիսի 13-ին՝ ժամը 14:50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ Ոստիկանության Նոր Նորք բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որի նախաքննությունը շարունակվել է ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի վարույթում: 62-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1968 թվականին:

Ազատություն ռադիոկայանի հրապարակած տեսանյութում երևում է Թավադյանի հարվածելու պահը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---