Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան երաշխավորում է Մխիթարյանի անվտանգությունը

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան երաշխավորում է Մխիթարյանի անվտանգությունը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի (ԱՖՖԱ) գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «իրեն անվտանգ կզգա», եթե որոշի մեկնել Բաքու՝ ԵԼ «Չելսիի» հետ եզրափակչին:

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ, հնարավոր է, Մխիթարյանը չընդգրկվի խաղին մասնակցող ֆուտբոլիստների ցանկում անվտանգության նկատառումներով: Ակումբը հայտնել էր, որ դեռևս անվտանգության երաշխիքներ չի ստացել ՈւԵՖԱ-ից և բանակցությունները շարունակվում են:

«Մեր պետական մարմինները երաշխիքներ են տրամադրել ՈւԵՖԱ-ին, անվտանգության ապահովման հետ ոչ մի խնդիր չկա: Մենք «Արսենալից» հարցում էինք ստացել դեռ այն ժամանակ, երբ ակումբը եզրափակիչ դուրս չէր եկել, մեր իշխանություններն ապահովել են անվտանգության միջոցները Մխիթարյանի Բաքու ժամանելու համար»,-ասել է Մամեդովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Մխիթարյանը ընթացիկ խաղաշրջանում չի մասնակցել «Արսենալի» արտագնա խաղին «Ղարաբաղի» հետ՝ Եվրոպայի լիգայի խմբային փուլում: ԵԼ եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Բաքվում մայիսի 29-ին:

Ընթերցեք նաև. «Արսենալի» երկրպագուներ. Բաքվի մարզադաշտում կարող է 6000 Մխիթարյան հայտնվել

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---