Մայիսի 18-ին մետրոն արտակարգ ռեժիմով կաշխատի

Մայիսի 18-ին մետրոն արտակարգ ռեժիմով կաշխատի

PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Մետրոյի աշխատանքները կսկսվեն մայիսի 18-ին՝ ժամը 07:00-ին և կավարտվեն մայիսի 19-ին՝ ժամը 01։00-ին։

«Մետրոպոլիտենը միշտ աշխատել և աշխատում է իր կարգախոսին համապատասխան՝ արագ, անվտանգ և անխափան», - ասված է մետրոպոլիտենի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Հայաստանը կմիանա Թանգարանների գիշեր համաեվրոպական միջոցառումը, որն այս տարի Հայաստանում անցկացվում է արդեն 16-րդ, իսկ Արցախում 7-րդ անգամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---