«Գահերի խաղի» վերջին սերիան ԱՄՆ տնտեսությանը կարող է $3.3 մլրդ վնաս տալ18 մայիսի 2019 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 10.7 մլն ամերիկացի մայիսի 20-ին աշխատանքի չի գնա «Գահերի խաղի» վերջին սերիան դիտելու համար: Այդ մասին ասվում է Kronos ընկերության Աշխատանքային ռեսուրսների ինստիտուտի կանխատեսման մեջ: Բացի այդ, 2.9 մլն մարդ մտադիր է ուշացումով գնալ գործի, ևս 3,4 մլն հեռահար կաշխատի: Ըստ Challenger, Gray & Christmas ընկերության, աշխատանքի արտադրողականության կորստի պատճառով ամերիկյան տնտեսությունը 3.3 մլրդ դոլարի վնաս կկրի, գրում է Lenta.ru-ն: «Գահերի խաղի» վերջին սերիայի հեռարձակումը ընդհանուր առմամբ կազդի ավելի քան 27 մլն մարդու աշխատանքային մտադրությունների վրա, ասվում է հետազոտման մեջ: Սերիալի վերջին եթերաշրջանն արդեն զգալիորեն ազդել է ամերիկացիների աշխատանքի արտադրողականության վրա: 20,4 մլն մարդ խոստովանել է, որ սերիալի դիտումներն ազդել են աշխատանքի հաճախելիության, աշխատունակության վրա: 2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |