Շվեյցարիայում երկտեղանի մահճակալներով կինոթատրոն է բացվել18 մայիսի 2019 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Կինոթատրոնների Les Cinemas Gaumont Pathe ֆրանսիական ցանցը նոր կինոթատրոն է բացել Շվեյցարիայում, որտեղ հանդիսատեսին առաջարկում են ֆիլմն աթոռների փոխարեն երկտեղանի մահճակալների վրա դիտել: Pathe կինոթատրոնի VIP-Bedroom սրահում 11 երկտեղանի մահճակալ է տեղադրվել՝ էլեկտրոնային կարգավորվող գլխատեղերով, բարձերով և փոքր պահարաններով: Սրահ մտնելիս հողաթափեր են տալիս, գրում է Ինտերֆաքսը 20 Minuten-ի վրա հղումով: Անկողնու սպիտակեղենը փոխվելու է յուրաքանչյուր սեանսից հետո: «Հիգիենայի ասպեկտը շատ կարևոր է մեզ համար: Շվեյցարիայում այդ առաջարկը եզակի է: Սակայն մենք ստուգեցինք այդ հայեցակարգն արտերկրում և ոչ մի խնդիր չեղավ»,-ասել է Pathe Switzerland-ի գլխավոր տնօրեն Վենանցիո դի Բակկոն: Կինոթատրոնում նաև դահլիճ կա փոքրիկների համար՝ պարկ-բազկաթոռներով, լողավազանով և սահարանով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |