Մայիսի 20-ից օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի![]() 18 մայիսի 2019 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` մայիսի 18-19-ը, 22-ին առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։ Երևանում՝ մայիսի 18-19-ը, 22-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 20-21-ը սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |