Քոչարյանին ազատելու որոշումը կբողոքարկվի![]() 18 մայիսի 2019 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը բողոքարկվելու է մեղադրող կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է մեղադրանքը պաշտպանող դատախազները: «Մենք դատական ակտը քիչ առաջ ենք ստացել, դրա պատճառաբանություններին օբյեկտիվ պատճառներով այս պահին ծանոթ չենք: Մենք սկզբունքորեն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոց կալանավորումը այս պահին ընտրված էր ճիշտ և դա միակն էր, որ կարող էր զսպել նրա վարքագիծը: Հետևաբար, մենք պետք է բողոքարկենք այդ դատական ակտը»,- ասել է դատախազ Պետրոս Պետրոսյանը: Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում այսօր հրապարակվել է Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, նրա նկատմաբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, որը ներկայացրել էին ԼՂՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |