ՀՅԴ- ն՝ Քոչարյանի դատի մասին․ Փողոցային ճնշումը խաթարում է արդար և ազատ դատաքննության հիմքերը![]() 18 մայիսի 2019 - 21:11 AMT PanARMENIAN.Net - Հ. Յ. Դաշնակցության Գերագույն մարմինը Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հրապարակման վերբերյալ հայտարարություն է տարածել; «Հակառակ դատարանի նկատմամբ բացահայտ և դատապարտելի ճնշումների, վերջին օրերին ահագնացող հանրային լարվածությանն ու անհանդուրժողականության մթնոլորտի ուղղորդվող շիկացմանը, ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշում կայացրեց։ Հավատալով, որ դատարանը հավատարիմ կմնա անկախ և ճնշումներից զերծ որոշում կայացնելու իր սահմանադրական հանձնառությանը, այդուհանդերձ, դատապարտում ենք արդարադատությունը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպք՝ դրանք դիտելով որպես Հայաստանում սահմանադրական կարգի հաստատման ու ամրագրման դեմ ուղղված քայլ», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այս օրերին արձանագրված «փողոցային ճնշումը խաթարում է ժողովրդավարական հասարակության, այդ թվում արդար և ազատ դատաքննություն վարելու հիմքերը»։ «Գործադիր իշխանությունը պարտավոր է հետևողական միջոցներ ձեռնարկել և երաշխավորել պետական իշխանության առանձին մարմինների անխափան գործունեությունը», - ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ։ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին ազատ է արձակվել։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |