ԲԴԽ անդամ․ Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցներ կիրառել![]() 20 մայիսի 2019 - 09:06 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հայկ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ-ն արժանի է ունենալ նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ։ «Վարչապետի կոչն ուղղված չէ «դատարանների բնականոն գործունեության խաթարմանը»։ Հակառակը, կոչ է արվում ազգային համախմբման, որպեսզի դատարանները ծավալեն իրապես բնականոն գործունեություն` ծառայելով քաղաքացիներին։ Մինչ այժմ իրականացրած «թերապևտիկ» միջոցներն անհրաժեշտ արդյունք չեն արձանագրում։ Վաղուց ժամանակն է խորը «վիրաբուժական» միջոցների կիրառման` միշտ Սահմանադրության և իրավունքի գերակայության տիրույթում», - ասել է նա։ Նա նշել է, որ դատական համակարգը` դատական անկախ իշխանություն դարձնելն անհետաձգելի առաջնահերթություն է, «որպեսզի ի վերջո ունենանք հասարակության բոլոր շերտերի կողմից ընդունելի և վստահելի արդարադատություն»։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մայիսի 20-ին վաղ առավոտվանից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |