Դատարանից հայտնել են, որ քաղաքացիները չեն կոտրել շենքի ապակին![]() 20 մայիսի 2019 - 10:31 AMT PanARMENIAN.Net - Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հայտնել են, որ շենքի պատուհանի ապակին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների կողմից չի կոտրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Կարգադրիչ Սահակյանը հայտնեց, որ քաղաքացիները չեն կոտրել ապակին», - գրել է նա: Ավելի վաղ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրել՝ գրելով, որ «վարչապետի հրահանգով հավաքված խառնամբոխն արդեն իսկ հասցրել է կոտրել ապակիներ, քաշքշել աշխատանքի գնացող դատավորների։ Ոստիկանությունը անգործության է մատնված»։ ՀՀ ոստիկանությունից «Հայկական Ժամանակին» նույնպես հայտնել են, որ դատարանի շենքի պատուհանի ապակին կոտրված է ներսից: Դրսից որևէ վնասվածք չկա, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |