ԲԴԽ անդամ. Սահմանադրական կարգ չի խախտվում, իրավական քաոս չկա![]() 20 մայիսի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հանրային վստահություն դատական համակարգի նկատմամբ չկա և եթե դատարանների դռների առաջ անհնազանդության գործողություններ իրականացնելով հնարավոր կլինի այդ վստահությունը ստեղծել, ուրեմն կարելի է և դիմել նման գործողությունների։ Նա շեշտել է, որ անհնազանդության գործողությունները հակասահմանադրական չեն: «Եթե մի բան չի աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատի, միգուցե կա կարիք կանգ առնել, հասկանալ ու լուծումներ գտնել: Իրավական քաոս չկա, կա գերագույն արժեք՝ դա մարդու արժանապատիվ ապրելու իրավունքն է և մենք իրավունք ունենք դատավորներից պահանջել աշխատել ավելի արդյունավետ»,- ասել է Հովհաննիսյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան կոչ էր արել մայիսի 20-ին վաղ առավոտվանից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Վարչապետը համապատասխան գրառում է8 արել ֆեյսբուքյան իր էջում։ «Առավոտյան ժամը 08։30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը։ Ավելի վաղ նա գրել էր, որ մայիսի 20-ին հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է «հայկական հեղափոխության երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը։ Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։ Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, նրա նկատմաբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, որը ներկայացրել էին ԼՂՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |