Փաշինյանը ՀՀ իրավիճակը ներկայացրել է Արամ Ա-ին![]() 20 մայիսի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ընթացող գործընթացները ներկայացրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի են ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ և անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության և բովանդակության մասին կխոսեմ քիչ անց՝ նախատեսված ելույթում»,-ասվում է գրառման մեջ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ի երեկոյան կոչ էր արել մայիսի 20-ին վաղ առավոտվանից արգելափակել ՀՀ բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը։ Վարչապետը համապատասխան գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում։ «Առավոտյան ժամը 08։30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել է Փաշինյանը։ Ավելի վաղ նա գրել էր, որ մայիսի 20-ին հանդես է գալու կարևոր հայտարարությամբ և ազդարարելու է «հայկական հեղափոխության երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը։ Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»։ Մայիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը, նրա նկատմաբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, որը ներկայացրել էին ԼՂՀ գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |