Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել20 մայիսի 2019 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Հրանտ Անանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Ներկայացրած պաշտոնական գրությամբ փաստաբանը նախ տեղեկացրել է, որ մայիսի 20-ի առավոտյան մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան, նշել է, որ մի խումբ անձինք բռնություն են գործադրել դատավորի նկատմամբ, ինչի հետևանքով նա ընկել է գետնին, հայտնում է Aysor.am-ը։ Փաստաբանը գլխավոր դատախազին խնդրել է քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի առնվազն երկու հոդվածներով. ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդված՝ «Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ» և ՀՀ Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մաս՝ «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով»։ «Խնդրում եմ հարուցել քրեական գործ, ձեռնարկել քննություն և մեղավորներին ենթարկել պատասխանատվության», - գրության մեջ նշել է փաստաբանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատավոր Դավիթ Բալայանը փորձել է դատարան մտնել պատուհանով, սակայն ցուցարարները թույլ չեն տվել: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |