ՆԱՏՕ-ի նավերը լքում են Սեւ ծովը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ (SNMG1)-ի մշտական ծովային խումբն ավարտեց ծրագրված զննումը եւ լքում է Սեւ ծովը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում: SNMG1-ի զորաշարժերը սկսվել են օգոստոսի 21-ին եւ իրագործվել են ամենամյա ծրագրի շրջանակներում: Ադմիրալ Խուան Ռոդրիգես Գարատի հրամանատարության ներքո SNMG1-ը իրականացրել է նավահանգիստների համապատասխան զննում, ինչպես նաեւ Ալյանսի անդամ պետություններ Բուլղարիայի եւ Ռումինիայի հետ ծովային զինվորական ուսուցում է անցկացրել:



«Նման զորաշարժերը նպաստում են սեւծովյան ավազանի այն երկրների ռազմա-ծովային նավատորմի գործնականության բարձրացմանը, որոնք ՆԱՏՕ-ի անդամ են հանդիսանում, իսկ ծովային ուսուցումներն անցկացվում էին այդ մարտավարական գոտում ՆԱՏՕ-ի ծովային նավատորմի ռազմունակության ամրապնդման նպատակով»,- հայտնել է փոխադմիրալ Պիմ Բեդետը:



Ըստ Մոնտրեի համաձայնության` սեւծովյան ավազանին չպատկանող նավակազմերի զորաշարժերը պետք է իրականացվեն 21 օրվա ընթացքում: Սեւ ծովի ջրային տարածքից դուրս գալով` SNMG1-ն ուղեւորվել է Միջերկրական ծով:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---