Vetting, անցումային արդարադատություն, դատավորների հեռացում. Վարչապետի ելույթի դրույթները![]() 20 մայիսի 2019 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարել է, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը: Նա նշել է, որ առաջին հերթին Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից: Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ եւ օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարեւոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: «Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, եւ մենք պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը», - ասել է վարչապետը։ Վարչապետը նշել է, որ ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: «Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաեւ այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաեւ նման լուծումների», - ասել է վարչապետը: Նա շեշտել է, որ այդաշխատանքը պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ գործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում։ Նա նշել է, որ ակնհայտ է դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար: «Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում եւ իրագործվում ժողովրդի դեմ: Դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը», - ասել է վարչապետը: Նա շեշտել է, որ վարչապետ ընտրվելու հենց առաջին օրվանից պարտավորվել է որևէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին և այս պարտավորությունը պահպանել է սրբորեն: «Մյուս կողմից, ցավոք չեմ կարող երաշխավորել, որ դատական համակարգը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների՝ հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից, որովհետեւ այդ երկու համակարգերն իրար կապված են մարդկային, քաղաքական եւ այլ կապերով: Մի օրինակ կարող եմ բերել միայն. որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ այսօրվա դատական համակարգն ի վիճակի է օբյեկտիվ քննություն տանել հենց նույն մարտի 1-ի գործով, այն պարագայում, երբ գործադիր իշխանությունների կողմից թույլ տրված տասնյակ ապօրինություններ կյանքի են կոչվել հենց դատական գործող համակարգի միջոցով», - ասել է նա: Նա նշել է, որ դա երևում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումներով: «Չնայած քաղաքական ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաեւ քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետև քննչական մարմինները շատ հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը, միևնույնն է, ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով», - ասել է վարչապետը: Փաշինյանը հավելել է, որ այս պրոբլեմները նոր չեն, և նա դրանք գիտակցել է վարչապետ ընտրվելու առաջին օրվանից: «Բայցևայնպես՝ հենվելով հեղափոխության արժեքների վրա, համարել եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է Նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու, իր նպաստը բերելու հնարավորություն ունենա։ Նման բան, սակայն, տեղի չունեցավ, և դատական համակարգի՝ ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլեւս սպառված», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այլևս չեն կարող հանդուրժել այս իրավիճակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |