Ադրբեջանում մեկնարկել են 10,000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժությունները![]() 20 մայիսի 2019 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում մեկնարկել են օպերատիվ-տակտիկական լայնածավալ զորավարժություններ 10,000 անձնակազմի ներգրավմամբ: Զորավարժությունների գլխավոր թեման հակառակորդի հարձակման հետմղումն է գիշերային ժամերին, հակահարվածներն ու հակահարձակման անցնելը, հայտնում է Interfax.az-ը: Զորավարժություններին մասնակցում է 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մոտ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մոտ 35 ինքնաթիռ և ուղղաթիռ: Զորավարժությունները կանցնեն տարբեր զորվարժարաններում գիշերային ժամերին, բարդ ռելիեֆային և ռադիոէլեկտրոնային հանգամանքներում, դեսանտային և հատուկ մանևրային ուժերի մասնակցությամբ: Զորավարժությունների ընթացքում մշակվելու է դեսանտային և հատուկ մանևրային ուժերի կիրառումը հակառակորդի պաշտպանության խորքում, կատարելագործվելու են կառավարման հմտությունները: Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 24-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |