Հայ սամբիստները ԵԱ-ից 1 ոսկի, 4 արծաթ և 2 բրոնզ են բերել20 մայիսի 2019 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Խիխոն քաղաքում մայիսի 17-19-ը անցկացվել է Սամբոյի Եվրոպայի 2019թ. առաջնությունը՝ մասնակցությամբ 29 պետության ավելի քան 230 մարզիկի: ՀՀ պատվիրակության կազմում էր 19 մարզիկ, որոնցից 7-ը հասել է հաջողության՝ բարձր պահելով հայական սամբոյի և Հայաստանի պատիվը: Հայ սամբիստները ԵԱ-ից 1 ոսկե, 4 արծաթի և 2 բրոնզե մեդալ են բերել , հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: Հայաստանի հավաքականը մարզական սամբոյի թիմային հաշվարկով զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը՝ առաջ թողնելով Ռուսաստանի ու Վրաստանի թիմերին: Մեդալակիրներներն են. Մարզական սամբո՝ 52կգ՝ Տիգրան Կիրակոսյան՝ 1 –ին տեղ, 57կգ՝ Գրիգոր Մխիթարյան՝ 2-րդ տեղ, 62կգ՝ Մաքսիմ Մանուկյան՝ 2-րդ տեղ, 68կգ՝ Ռաֆիկ Մանուկյան՝ 3 –րդ տեղ, 82կգ՝ Վահագն Չալյան՝ 2-րդ տեղ, Մարտական սամբո՝ 52կգ՝ Ջոն Բալայան՝ 2-րդ տեղ, 57կգ՝ Պողոս Բադալյան՝ 3-րդ տեղ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |