Թրամփն Իրանին ոչնչացմամբ է սպառնացել20 մայիսի 2019 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին՝ ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից, ինչպես նաև սպառնացել է Իրանի «վերջը տալ»: «Եթե Իրանը պատերազմ է ուզում, ապա այդ դեպքում Իրանի վերջը պաշտոնապես կգա: Այլևս երբեք չսպառնաք Միացյալ Նահանգներին»,-գրել է Թրամփն իր Twitter-ում մայիսի 19-ին: Թեհրանի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները սրվեցին, երբ Իրանը հրաժարվեց կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր պարտավորությունների մի մասը կատարելուց, որից ավելի վաղ ԱՄՆ-ն դուրս էր եկել միակողմանի կարգով, գրում է Deutsche Welle-ն: Թեհրանը «5+1» խմբին 60 օր է տվել երկրի նավթային ու գազային հատվածը ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու համար: ԵՄ-ն, Ֆրանսիան, ԳԴՀ-ն ու Մեծ Բրիտանիան մերժել են այդ պահանջները, իսկ Թրմափը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: ԱՄՆ-ն նաև ավիակիրների հարվածային խումբ է ուղարկել Մերձավոր Արևելք: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |