Քոչարյանի գործով դատավորին մեղադրող կողմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի

Քոչարյանի գործով դատավորին մեղադրող կողմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի

PanARMENIAN.Net - Մեղադրող դատախազները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգրոյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնեն, հայտնել է «Հայկական ժամանակը»:

Ավելի վաղ մեղադրող դատախազները հայտնել էին, որ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է, բողոքը պատրաստվում է:

Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել է Արցախի Հանրապետության գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորության հիմքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---