Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները![]() 21 մայիսի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որոնք ժամանել էին նրա երդմնակալությանը: Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին, Ուկրաինայի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը, ինչպես նաև սենատոր Ռոն Ջոնսոնը: «ԱՄՆ-ն Ուկրաինայի շատ հզոր ու լուրջ գործընկերն է, առաջին հերթին, Ռուսաստանի ագրեսիան հաղթահարելու գործում: Մենք չենք կարող ինքնուրույն հաղթահարել ռուսական ագրեսիան Դոնբասում և Ղրիմում: Ուստի մեզ ձեր օգնությունն է հարկավոր: Կցանկանայի հորդորել ձեզ, որ ԱՄՆ-ն շարունակի խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները»,-ասել է Զելենսկին, գրում է «Դոժդը»: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորանքի համար՝ մոտալուտ հանդիպման հույս հայտնելով: Զելենսկու երդմնակալությունը տեղի է ունեցել Գերագույն ռադայում մայիսի 20-ին: Ռուսաստանը հրավիրված չէր արարողությանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |