Անշարժ գույքի գործարքները 2018-ի ապրիլի համեմատ աճել են 28.9%-ով![]() 21 մայիսի 2019 - 11:01 AMT PanARMENIAN.Net - 2019-ի ապրիլին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 16 270 գործարք, ինչը 2019-ի մարտ ամսվա համեմատ աճել է 6.9 %-ով, իսկ 2018 թվականի ապրիլի համեմատ` 28.9 %-ով: Երևանում 2019 թվականի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019-ի մարտ ամսվա համեմատ աճել են 0.8 %-ով, իսկ 2018-ի ապրիլի համեմատ՝ 9.8 %-ով, հայտնում է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Հայաստանի մարզերի քաղաքներում 2019-ի ապրիլին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019-ի մարտ ամսվա համեմատ աճել են 0.4 %-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |