ԱԺ արտահերթ նիստ՝ մայիսի 22-ին

ԱԺ արտահերթ նիստ՝ մայիսի 22-ին

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձռնել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Նախաձեռնությանը միացել են նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 18 պատգամավորը։ Համաձայն «Իմ քայլը» խմբակցության հետ ձեռքբերված նախնական համաձայնության՝ նիստը տեղի կունենա վաղը՝ մայիսի 22-ին, ժամը 11։00-ին», - իր ֆեյսբության էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում հայտարարել է, որ եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---