Չինաստանում չեն ցուցադրել «Գահերի խաղի» վերջին սերիան՝ ԱՄՆ հետ առևտրային պատերազմի պատճառով![]() 21 մայիսի 2019 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Չինական Tencent հեռահաղորդակցային ընկերությունը, որը HBO-ի բացառիկ ներկայացուցիչն է Չինաստանում, չի ցուցադրել «Գահերի խաղի» եզրափակիչ սերիան` Պեկինի և Վաշինգտոնի միջև առևտրային պատերազմի պատճառով: «Գահերի խաղի» վերջին սերիան պետք է հասանելի լիներ Tencent Video հարթակում մայիսի 20-ի առավոտյան, սակայն հանդիսատեսը միայն հաղորդագրություն տեսավ խնդիրների մասին: Weibo սոցցանցում հարթակի էջում ասվում էր, որ լրացուցիչ կիրազեկեն հեռարձակման մասին: Զայրացած հեռուստադիտողները պահանջում էին վերադարձնել իրենց գումարը, որը վճարվել են Tencent Video-ին բաժանորդագրվելու համար, ոմանք սպառնացել են հեռացնել իրենց աքաունթներն ու հավելվածները, գրում է «Վեդոմոստին» The Wall Street Journal-ի վրա հղումով: HBO-ի ներկայացուցիչը պատմել է թերթին, որ Չինաստանն արգելել է Tencent-ին հեռարձակել «Գահերի խաղը» ԱՄՆ և Չինաստանի միջև վեճի պատճառով: Tencent-ի ներկայացուցիչը լրացուցիչ մեկնաբանություններ թերթին չի տվել: Առևտրի մասին ԱՄՆ-Չինաստան բանակցությունների վերջին փուլն ավարտվեց անարդյունք՝ չինական ապրանքների համար ամերիկյան մաքսատուրքերի հերթական բարձրացման ֆոնին: ԱՄՆ-ն մաքսատուրքերը չինական ներկրվող ապրանքի համար 10 տոկոսից հասցրել է 25 տոկոսի՝ մոտ 200 մլրդ դոլար գումարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |