Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակվածին ահաբեկչության մեջ են մեղադրել![]() 21 մայիսի 2019 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ավստրալացի աջակողմյան ծայրահեղական Բրենտոն Տարանտին, որը սպանություններ է կատարել նորզելանդական Քրայսչերչ քաղաքի մզկիթներում, պաշտոնապես ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին մայիսի 21-ին հայտնել են նորզելանդական ոստիկանության ներկայացուցիչները: Նրանք նաև ասել են, որ իրազեկել են զոհվածների ընտանիքներին և տուժածներին լրացուցիչ մեղադրանքների մասին, գրում է Deutsche Welle-ն: Բացի այդ, 28-ամյա Տարանտը նաև պատասխանելու է 51 մարդու սպանության և ևս 40-ի դեմ մահափորձի համար: Այժմ փորձագետները ստուգում են՝ արդյոք ավստրալացին հոգեպես առողջ է և կարող է արդյոք կանգնել դատարնի առջև: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 14-ին: 2019-ի մարտի 15-ին Տարանտը հարձակվել է 2 մզկիթի վրա Քրայսչերչում՝ կրակ բացելով այնտեղ հավաքված հավատացյալների վրա: Նա ուղիղ հեռարձակում էր իր գրոհը համացանցում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |