Ֆիզիկոս Մելիք-Հայկազյանը՝ Forbes-ի մինչև 30 տարեկան հեռանկարային ռուսաստանցիների թվում![]() 21 մայիսի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Forbes-ը հրապարակել է մինչև 30 տարեկան («30-ից՝ 30») ամենահեռանկարային ռուսաստանցիների վարկանիշը: Ցուցակում ընդգրկվել է նաև ֆիզիկայի ոլորտում հետազոտությունների հեղինակ Ելիզավետա Մելիք-Հայկազյանը: Նա ներառվել է «Գիտություն և տեխնոլոգիա» անվանակարգում: Ինչպես նշում է պարբերականը, 27-ամյա Ելիզավետան ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի բաժինը: «Գիտնականների միջազգային խմբի կազմում նա աշխատում է արևային մարտկոցների և լուսադիոդների համար նոր նյութերի մշակման վրա: Սպեկտրագրության նոր մեթոդին նվիրված հոդվածը թիմը հրապարակել է հեղինակավոր Scientific Reports ամսագրում՝ գիտնականների մշակումը զգալիորեն էժան է այդ ոլորտում օգտագործվողներից: Մելիք-Հայկազյանը ստացել է Սինգապուրի Գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների SIPGA կրթաթոշակ»,-ասվում է հրապարակման մեջ: Ընդհանուր առմամբ ներկայացված է 30 ռուսաստանցի ամենատարբեր անվանակարգերում՝ «Ձեռներեցներ», «Ֆինանսներ և ներդրումներ», «Կառավարում», «Սպորտ և կիբերսպորտ», »Գիտություն և տեխնոլոգիա», «Արվեստ», «Երաժշտություն և կինո» և այլ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |