ԱԺ-ում անցումային արդարադատության մասին լսումներ կանցկացվեն![]() 21 մայիսի 2019 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ումանցումային արդարադատության մասին լսումներ կանցկացվեն «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Լսումները կանցկացվեն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ մայիսի 24-ին` ժամը 10:00-ին, հայտնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: Լսումների հայեցակարգային ամփոփագրին և հաստատված ընթացակարգին կարելի է ծանոթանալ Ազգային ժողովի կայքում: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և պետք է մեկ-երկու ամսվա ընթացքում ամփոփենք վերջին յոթ-ութ ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը: Վարչապետը նշել էր, որ ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |