Դատախազությունը կբողոքարկի Քոչարյանի գործը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշումը22 մայիսի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունում նախապատրաստվում է պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը՝ ՀՀ վերաքննիչ դատարանում վիճարկելու բողոքը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Պարզաբանման կարգով տեղեկացնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ: Չնայած այն հանգամանքին, որ օրենսգրքի 427-րդ հոդվածի առաջին մասի համաձայն առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից, սակայն նույն օրենսգրքի 376.1 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են», - գրել է նա: Աբրահամյանը նշել է, որ 2008-ի մարտի 1-ին և 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելն իրավաչափ է: «ՀՀ դատախազությունում ուսումնասիրվել է նշված դատական ակտը և ներկայումս նախապատրաստվում է վերջինիս դեմ ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացվելիք բողոքը»,- ասված է գրառման մեջ: Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Վահե Գրիգորյանն ահազանգել է, որ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանը ապօրինաբար և քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով բողոքարկման ենթակա, սակայն դեռևս չբողոքարկված դատարանի որոշումն ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |