Էմիլիա Քլարկին «Գահերի խաղում» Դեյներիսի դերի համար «ոգեշնչել» են Հիտլերի ելույթները![]() 22 մայիսի 2019 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Դերասանուհի Էմիլիա Քլարկը, նախապատրաստվելով «Գահերի խաղում» Դեյներիս Թարգարիենի դերակատարմանը, «ոգեշնչվել է» բռնապետերի, այդ թվում Ադոլֆ Հիտլերի ելույթներով: Այդ մասին նա պատմել է Variety-ին տված հարցազրույցում: Ըստ դերասանուհու, քանի որ նրա կերպարը պետք է իր ելույթներն արտասաներ հորինված լեզվով, իրեն օգնել է օտարերկրացի պատմական դեմքերի ելույթների ուսումնասիրությունը: «Ես բազմաթիվ տեսանյութեր եմ դիտել, հիմա դա ծիծաղելի է թվում, որտեղ բռնապետերն ու առաջնորդները խոսում են տարբեր լեզուներով: Ուզում էի ստուգել՝ կարող եմ արդյոք հասկանալ, թե ինչ են նրանք ասում, չտիրապետելով լեզվին: Եվ ինձ մոտ ստացվեց: Հեշտությամբ կարելի է հասկանալ, թե ինչ է ասում Հիտլերը»,-ասել է Քլարկը, հայտնում է Lenta,ru-ն: Դերասանուհին նաև նշել է, որ տանը շատ երկար է պատրաստել Դեյներիսի վերջին ելույթն իր զորքերի առջև 8-րդ եթերաշրջանի վերջին սերիայում: «Ես դիմում էին ամբողջ Բելֆաստին պատուհանից: Բայց այն փակ էր, քանի որ ես չէի ուզում, որ մարդիկ կարծեին թե ես խելագարվում եմ»,-ասել է նա: 2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |