Իտալիայում կողաշրջված ավտոբուսում նաև ՀՀ-ից զբոսաշրջիկներ կային. Վթարից 1 զոհ կա![]() 22 մայիսի 2019 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Իտալիայում կողաշրջվել է զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը: Ավտոբուսում մոտ 60 զբոսաշրջիկ է եղել, այդ թվում Հայաստանից:Դեպքը տեղի է ունեցել Սիենա քաղաքից ոչ հեռու: Եղել են զբոսաշրջիկներ նաև ՌԴ-ից, Վրաստանից և Ղազախստանից: Վթարի հետևանքով կա 1 զոհ: Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է «Վեստի.ռու»-ն»: Ավոտբուսի կողաշրջման պատճառը դեռ հայտնի չէ: Չի բացառվում, որ վարորդը քնել է ղեկի մոտ կամ չի կարողացել կառավարել ավտոբուսն անձրևից հետո թաց ճանապարհին: Առջևի նստարանին գտնվող կինը, հավանաբար՝ զբոսավարը, պատուհանից դուրս է ընկել, նրա վրա է շրջվել ավտոբուսը: Նրա մարմինը փրկարարները հայտնաբերել են միայն ավտոբուսը բարձրացնելուց հետո: Զբոսաշրջիկների մի մասը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ավտոբուսից, մյուսներն արգելափակված են մնացել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |