ԱԺ խորհուրդը մերժել է արտահերթ անցկացնելու ԼՀԿ առաջարկը![]() 22 մայիսի 2019 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ խորհուրդը փակ նիստում որոշել է մերժել «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ արտահերթ նիստ գումարելու առաջարկը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, հայտնում է «Առավոտը»: ԼՀԿ-ն առաջարկում էր ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչը և դատաիրավական համակարգի բարեփոխումների հարցը: «Այս շենքում ապաքաղաքական բան չկա: Մենք քվեարկեցինք «կողմ», իրենք՝ «դեմ»: Իրենք գտան, որ պետք չէ այդ հարցերին անդրադառնալ և քննարկել»,-ասել է Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով այն հարցին, թե միտում չի տենսնում, «չուզեցա՞ն իրենց քաղաքական առաջնորդի հայտարարություններն ԱԺ նիստում քննարկման առարկա դարձնել»: Անդրադառնալով այն դիտարկմանը, թե, փաստորեն, հին ավանդույթները շարունակվում են՝ Մարուքյանն արձագանքել է. «Ես կասեի՝ ավելի վատ ավանդույթներ են ամրագրվում»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի կոչին արձագանքելով՝ քաղաքացիները մայիսի 20-ի առավոտյան փակել են ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |