Վարչապետի խորհրդական. ՀՀ-ում օրը մոտ 1 մլրդ դրամի խաղադրույք է արվում, պետք է մաքրել երկիրը այս չարիքից![]() 22 մայիսի 2019 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2018 թվականին ՀՀ-ում կատարվել է 300 մլրդ դրամի խաղադրույք, մինչդեռ 2010 թվականին այդ թիվը կազմել է 14 մլրդ դրամ: «Այսինքն 8 տարում 20 անգամ ավել խաղադրույք է կատարվում՝ օրական մոտ 1 մլրդ դրամի», - գրել է Առաքելյանը: Նա հայտնել է, որ Ազգային Ժողովում քննարկվում է բուքմեյքերական գրասենյակների մասնակի փակման տարբերակը, թողնելով օնլայն տարբերակը, որը, ըստ նրա, «չի տալու որևէ արդյունք»: «Այս տեմպերով աճը մի քանի տարի անց ձնագնդիկի պես կլանելու է ամբողջ հանրությանը: Այս խնդրի լուծումը պետք է լինի հեղափոխական՝ մաքրել երկիրը նման չարիքից: Երրորդ ճանապարհ չկա», - գրել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |