Տիգրան Խուդավերդյանը՝ Yandex ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն23 մայիսի 2019 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Տիգրան Խուդավերդյանը, որը վերջին տարիներին «Yandex.Տաքսիի» գլխավոր տնօրենն էր, նշանակվել է Yandex ընկերությունների խմբի կառավարիչ տնօրեն: Սա նոր պաշտոն է ընկերությունների խմբում: Yandex-ի գլխավոր տնօրենի պաշտոնը շարունակում է զբաղեցնել ընկերությունների խմբի համահիմնադիր և հիմնական բաժնետեր Արկադի Վոլոժը: Այժմ նա, իր իսկ խոսքերով, կկենտրոնանա ավելի լայն ռազմավարական խնդիրների վրա: Yandex-ից հեռանում է նաև տեխնոլոգիաների տնօրեն Միխայիլ Պարախինը՝ 2019-ի օգոստոսին նա ընտանիքի հետ կվերադառնա ԱՄՆ: «Yandex.Տաքսիի» գլխավոր տնօրեն է նշանակվել Դանիիլ Շուլեյկոն, գրում է «Վեդոմոստին»: «Տիգրանը շատ վաղուց է աշխատում Yandex-ում, ծանոթ է բիզնեսի բոլոր նրբություններին և հարգված է ընկերությունում»,-ասել է Վոլոժը: Խուդավերդյանն աշխատում է ընկերությունում արդեն մոտ 15 տարի՝ 2006-ի ապրիլից: Նա կառավարել է «Yandex.Բրաուզերը», «Yandex.Նավիգատորը», 2015-ից գլխավորել է «Yandex.Տաքսին», իսկ 2018-ից՝ «Yandex.Տաքսի» և Uber միավորված ընկերությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |