Amnesty Int. Բաքվին չի կարելի թույլ տալ սպորտի միջոցով «լվանալ» իր սարսափելի վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում![]() 23 մայիսի 2019 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը Բաքվում անցկացնելու որոշմանն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Կազմակերպության բրիտանական գրասենյակի տնօրեն Քեյթ Ալլենի հայտարարության մեջ ասվում է, որ Amnesty International-ը ճնշում կգործադրի ՈւԵՖԱ-ի վրա և համարում է, որ Ադրբեջանին չի կարելի թույլ տալ «սպորտի միջոցով լվանալ իր սարսափելի վարկանիշը մարդու իրավունքների ոլորտում»: «Ադրբեջանը մարդու իրավունքների սարսափելի խախտումների աքցանների մեջ է, որտեղ անողոք հետապնդման են ենթարկվում լրագրողները, բլոգերներն ու իրավապաշտպանները: Անարդար դատավարություններն ու զրպարտչական արշավները սովորական երևույթ են այդ երկրում»,-նշել է Ալլենը, հայտնում է Rusarminfo-ն: Ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունները շատ հաճախ սպորտային իրադարձություններն օգտագործում են աղաղակող իրավախախտումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու համար, որի վառ օրինակը ԵԼ եզրափակչում «Արսենալ»-«Չելսի» հանդիպումն է և հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակը: Իրավապաշտպան կազմակերպությունը կարծում է, որ ֆուտբոլի երկրպագուները, ՈւԵՖԱ աշխատակիցներն ու ամբողջ ֆուտբոլային աշխարհը պետք է նպաստեն Ադրբեջանում այլախոհների հետապնդման դադարեցմանը, որոնք գործող նախագահ Իլհամ Ալիևի ռեպրեսիվ քաղաքականության զոհերն են: Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Հայատսանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» հետ: «Մենք մեծ հիասթափությամբ հայտարարում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի ՈւԵՖԱ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին: Մենք մանրակրկիտ կերպով ուսումնասիրել ենք Միկիի մասնակցության բոլոր տարբերակները, սակայն, քննարկելով հարցը Միկիի և նրա ընտանիքի հետ, միասին պայմանավորվել ենք, որ նա չի մասնակցի մեր թիմի արտագնա խաղին»,-ասվում է «Արսենալի» հայտարարության մեջ: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան հայտնել էր, թե Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, չնայած ՀՀ և Ադրբեջանի միջև լարվածությանը: ՈւԵՖԱ-ն իր հերթին հայտարարել էր, որ Մխիթարյանը կարող է անարգել մուտք գործել Ադրբեջան՝ մասնակցելու ԵԼ եզրափակիչ խաղին: 2015-ին Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Գաբալայի» (3:1) հետ արտագնա խաղին, իսկ 2018-ին «Արսենալի» կազմում չի մասնակցել ադրբեջանական «Ղարաբաղի» (3:0) հետ հանդիպմանը Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |