ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել

ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարնի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջեր, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել,այդ ռեկտորները նոր Հայսաստանում անելիք չունեն»:

Ավելի վաղԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ հայտարարել է, որ չի պատկերացնում ԵՊՀ-ի 100-ամյակի տոնակատարությունը ներկայիս ռեկտոր Արամ Սիմոնյանի մասնակցությամբ՝ հավելելով, որ ասել է այդ մասին բուհի ղեկավարին նրա հետ հանդիպմանը: Հարությունյանը հայտարարել է նաև, որ Սիմոնյանը ստել է՝ ասելով, թե բուհի 100-ամյակը չի նշվելու:

Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ են տեղի ունեցել, որի ակտիվ մասնակիցներից էր «Ռեստարտ» նախաձեռնությունը:

Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր էր ընտրվել 2006-ին և վերընտրվել է 2011-ին: :

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---