Վճռաբեկի դատավորներ. ՍԴ-ն Քոչարյանի և Վաչագան Ղազարյանի գործերով գերազանցել է իր լիազորությունները23 մայիսի 2019 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները հայտարարություն են տարածել, որում քննադատել են Սահմանադրական դատարանի մեկնաբանությունները՝ դրանք «լիազորությունների վերազանցում» որակելով։ «Ունենալով իրավասությունների՝ սահմանադրորեն հստակ ամրագրված շրջանակ, պետական իշխանության մարմիններն իրենց գործառույթները պետք է իրացնեն այնպես, որ հարգանք դրսևորվի միմյանց լիազորությունների և հեղինակության նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ: Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի ապրիլի 16-ին և Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թվականի մայիսի 7-ի որոշումներում տեղ գտած գնահատականները «խարխլում են դատական իշխանության երկու մարմնի միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները»: «Մի դեպքում վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորությունների իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում դատական բարձրագույն ատյանի գործունեության հիմնական ուղղության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում, խարխլում են դատական իշխանության երկու մարմինների միջև օրենքի մեկնաբանության ոլորտային սահմանները՝ վտանգելով գործառութային տարանջատման սկզբունքը», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատը Բարձրագույն դատական խորհրդից՝ որպես դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից, ակնկալում է համարժեք արձագանք: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |