Թերեզա Մեյը հրաժարական է տվել![]() 24 մայիսի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և, հետևաբար, նաև վարչապետի պաշտոնից: Այդ մասին նա հայտարարել է վարչապետի պաշտոնական նստավայրի՝ Դաունիգ-սթրիթ 10-ի շեմին: Այդ հայտարարությանը նրան դրդել են կուսակիցները, այդ թվում նախարարների կաբինետի անդամները, որոնք դժգոհ են Մեյի ներկայացրած Brexit-ի նոր համաձայնագրից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այսօր ես հայտարարում եմ, որ հունիսի 7-ին կհեռանամ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից»,-ասել է Մեյը: Դա թույլ կտա Մեյին վարչապետի պաշտոնում ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը Մեծ Բրիտանիա է ժամանելու հունիսի սկզբին: Նա կժամանի պետական այցով: Կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը կսկսվի հունիսի 7-ից հետո, թեև այս պահի դրությամբ հիմնական թեկնածուն ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնն է, որն արդեն հայտարարել է իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Հավանական է համարվում նաև Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմի թեկնածությունը: Պոտենցիալ թեկնածուներ են նաև ԱԳ նախարար Ջերեմի Հանթը և ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը: Քանի դեռ նոր առաջնորդ չի ընտրվել, իսկ դա սովորաբար, մոտ 6 շաբաթ է տևում, Մեյը, հավանաբար, կմնա որպես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |