ԱՄՆ-ն Ասանժի դեմ մեղադրանքը համալրել է 17 նոր կետով. Նրան 175 տարվա ազատազրկում է սպառնում![]() 24 մայիսի 2019 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ մեղադրանքները համալրել են 17 նոր կետով: Մասնավորապես, 47-ամյա ավստրալացուն մեղադրում են ազգային պաշտպանությանն առնչվող գաղտնի փաստաթղթերն ապօրինաբար հայթայթելու և հրապարակելու մեջ: Այդ մասին ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության մայիսի 23-ի հայտարարության մեջ: Եթե Ասանժին մեղավոր ճանաչեն բոլոր 18 կետով, ապա նրան կարող են դատապարտել 175 տարվա ազատազրկման: Ասանժի փաստաբանն, իր հերթին, «աննախադեպ» է անվանել մեղադրանքները՝ համարելով դա «սպառնալիք բոլոր լրագրողներին», գրում է Deutsche Welle-ն: Ջուլիան Ասանժը ձերբակալվել է ապրիլի 11-ինԼոնդոնում: Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չէր եկել 2012 թվականից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու ու ԱՄՆ արտահանձնելու համար։ 7 տարվա ընթացքում Էկվադորի դեսպանատան աշխատակիցների ու Ասանժի հարաբերությունները լրջորեն փչացել էին։ Դիվանագենտները բողոքում էին Ասանժի փնթիությունից ու բարդ բնավորությունից, 2017-ին նրան արգելել էին հաղորդակցվել աշխարհի հետ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |